Թիմի ձևավորում

1535039_770715532946882_2076833155_n.jpg

Հաջողակ և հաղթող թիմի ձևավորումը մշտապես պետք է լինի ցանկացած կազմակերպության առաջնային նպատակը, քանի որ միայն միասնական և փոխըմբռնող թիմը կարող է տալ դրական արդյունքներ հատկապես մեծ նախագծեր իրականացնելիս: Հաղթողների թիմի ձևավորումը շատ երկար, աշխատատար և բարդ գործընթաց է, որը պահանջում է մանրամասն նախագծում և համապատասխան ճկունություն:

Մեր կողմից կիրառվող ծրագրերն ուղղված են փոխելու աշխատակիցների վերաբերմունքը աշխատանքի, աշխատակիցների և յուրաքանչյուր հանձնարարության նկատմամբ: Համախոհության և կազմակերպության հիմնական նպատակներին նվիրվածության ձևավորումը Modd Events-ի կողմից տրամադրվող ծառայությունների հիմնական առավելությունն է:

Աշխատակիցների մեջ կատարյալ փոխըմբռնման հասնելու համար մենք աշխատանքային առօրյա ենք ներդնում թիմակառուցողական բոլոր հիմնական գործիքները և որպես արդյունք ստանում ենք

Untitled-2_0002_Layer-6.pngUntitled-2_0006_Layer-2.png

  • Համախմբվածություն
  • Ձևավորված «ՄԵՆՔԻ» գաղափար
  • Փոխվստահություն
  • Համատեղ աշխատանքի բարձր որակ
  • Արդյունավետության բարձրացում
  • Առաջընթաց
  • Թիմին պատկանելիության զգացում
  • Վստահելի հարաբերություններ ղեկավարության և աշխատակիցների միջև

 xorhurd1 copy

xafger_hy

Խաղերը թիմակառուցողական ամենաարդյունավետ գործիքներից են: Դրանք օգնում են ձևավորել առողջ միջանձնային հարաբերություններ և հարթում են աշխատակիցների շփման արդյունքում առաջացող սուր անկյունները: Խաղերի զվարճացնող բնույթը թույլ է տալիս արագորեն ներգրավվել կոլլեկտիվի կյանքի մեջ:

Այս հանգամանքը հատկապես արդիական է ընկերություն ընդունված նոր աշխատողների համար: Բացի դրանից թիմակառուցողական խաղերի ժամանակ բացվում են աշխատակցի բնավորության յուրահատկությունները և նրան տրվում է ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն:

xorhurd1_copy

socialarm_hy

Շատ ընկերություններ միավորում են տարբեր ազգությունների ու տարբեր հետաքրքրություններով բազմաթիվ մարդկանց, որոնք կարող են ունենալ կտրականապես տարբեր աշխարհայացքներ:

Հենց այդ պատճառով էլ մենք խորհուրդ ենք տալիս պարբերաբար անցկացնել ընկերության սոցիալ-հոգեբանական վերլուծություն, ինչն օգնում է պարզել աշխատանքային առօրյայի ընթացքում ի հայտ եկող նույնիսկ ամենաչնչին խնդիրները և լուծել դրանք հենց սաղմնավորման փուլում:
Վերլուծությունը կարգավորում և ամրացնում է ղեկավարության և աշխատակիցների կապը միմյանց միջև՝ թույլ տալով բարձրացնել կատարվող աշխատանքի արդյունավետությունը և դաձնելով այն լավ կազմակերպված:

Մեր մեթոդը բացահայտում է յուրաքանչյուր աշխատակցի պոտենցիալը և օգնում նրան հասնել նոր մակարդակների իր մասնագիտական գործունեության մեջ:
Սոցիալ-հոգեբանական վերլուծությունը թույլ է տալիս հետևել աշխատակիցների միջանձնային հարաբերություններին, կազմակերպության և աշխատանքային պայմանների նկատմամբ նրանց վերաբերմունքին, ինչի արդյունքում հնարավոր է դառնում մշակել բոլոր առաջացող խնդիրների կարգավորման ամենաարդյունավետ եղանակները:
Մենք համոզված ենք, որ կատարյալ արդյունքների հասնելու համար յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ստեղծի առողջ մթնոլորտ թե՛ աշխատավայրում, թե՛ աշխատավայրից դուրս:xorhurd2_copy

.

 .

titre_etape_arm_copy

Ծրագրի ստեղծման քայլերը՝ ստույգ և արդյունավետ մեթոդոլոգիայի վրա հիմնված

etapes_Armenian-page-001

× Chat modd events

Nous sommes actuellement déconnecté. Vous pouvez nous envoyer un courriel à la place.