Հայկական երեկո Լոնդոնում Մոդդ Իվենցի հետ

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցում կայացավ ՛՛British Guild of Travel Writers՛՛ 2015 նախագիծը, որի նպատակն էր  երեկոյի ընթացքում ներկայացնել հայկական մշակույթն իր ողջ հմայքով: Երեկոյին ներկա էին բրիտանական կազմակերպության 350 հյուրեր՝ լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ:

Ժամկետները սուղ էին, խնդիրները՝ բազմաթիվ, նպատակը՝ հստակ: Մոդդ Իվենց Հայ-ֆրանսիական ընկերության և Հայաստանի զարգացման հիմնադրամի մեր գործընկերների կողմից  լրջորեն պլանավորվել էր տարվա այդ կարևորագույն նախագծի յուրաքանչյուր տարրը՝ սեղանների ձևավորումից մինչև հյուրընկալության արարողություն, հյուրերի հուշանվերներից մինչև դահլիճում տեղադրված հսկայական էկրաններ, որոնց վրա ողջ երեկոյի ընթացքում 3D ձևափաչով ցուցադրվեցին հայկական նկարչության գլուխգործոցներ, զարդանախշեր ու բնապատկերներ: Երաժշտական հատվածն ապահովեց Արտո Թունջբոյաջյանը: Երեկոյին հատուկ համ և հոտ տվեց Դոլմամա ռեստորանի հիմնադիր Ժիրայր Անանյանը՝ մրցանակաբաշխությունն ուղեկցող ընթրիքին ներկայացված հայկական խոհանոցի ավանդական ուտեստների նորովի մատուցման միջոցով:

Նախագծի վրա  աշխատող ողջ թիմի պրոֆեսիոնալ մոտեցման  շնորհիվ բրիտանացի լրագրողները ամբողջ երեկոյի ընթացքում զգացել են հայկական շունչը և Հայաստանի մասին հարուստ տպավորություններով հեռացել դահլիճից:«Լոնդոնում հայկական երեկոն շքեղ էր», – եղել է նրանց արձագանքը:

Մենք չենք խոսում արդյունքների մասին, մենք արձանագրում ենք նվաճումներ: Այս նախագիծը դրա վառ ապացույցն է:

 
Սեպտեմբերի 1 -ն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ
cadre5

cadre5

Սեպտեմբերի 1-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն զգացումների մի յուրահատուկ հրավառություն արձանագրեց Երևան քաղաքի պատմության մեջ:

1000-ավոր մանուկներ, պայծառ ժպիտներ, ծաղիկներ, նվերներ…

Այս օրը դաջվեց տարիների պատմության մեջ:

Lire la suite >>
Եվս մեկ ստացված նախագիծ

2015 թվականի հոկտեմբերի 25-ին Մոդդ Իվենց Ընկերության աջակցությամբ իրականացվեց «ՍՊՍ Սիգարոն» Ընկերության օղու արտադրությամբ զբաղվող նոր ձեռնարկության բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին Ընկերության կողմից թողարկվող օղու 3 նոր ապրանքանիշներ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և բազմաթիվ հյուրեր:

Մոդդ Իվենց Ընկերությունը իրեն հատուկ ստեղծագործ մոտեցմամբ կարողացավ վառ և տպավորիչ դարձնել  Սիգարոն Ընկերության այս կարևոր իրադարձությունը:

Lire la suite >>
× Chat modd events

Nous sommes actuellement déconnecté. Vous pouvez nous envoyer un courriel à la place.