Տարիների փորձ, որը դարձավ աննախադեպ միջոցառում

Մոդդ Իվենց հայ-ֆրանսիական կազմակերպությունը հոկտեմբերի 11-ին հանձն առավ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի բացման պաշտոնական արարողության կազմակերպումը:

Համագործակցությունը միջազգային ճանաչում ունեցող այս հզոր կառույցի հետ ևս մեկ մեծամասշտաբ ծրագրով համալրեց Մոդդ Իվենցի պորտֆոլիոն, ինչպես նաև՝ մեր մատուցած ծառայություններից գոհ մնացած հաճախորդների ցանկը:

Այս նախաձեռնության դարձավ Մոդդ Իվենցի պատմության վառ էջերից մեկը:

Միջոցառման մասշտաբայնություն, կատարյալ ընթացքը և նրան հաջորդող հիացական արձագանքները վկայություն են մեր որակյալ և թիմային աշխատանքի:IMG_7175

 
Հայկական երեկո Լոնդոնում Մոդդ Իվենցի հետ

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցում կայացավ ՛՛British Guild of Travel Writers՛՛ 2015 նախագիծը, որի նպատակն էր  երեկոյի ընթացքում ներկայացնել հայկական մշակույթն իր ողջ հմայքով: Երեկոյին ներկա էին բրիտանական կազմակերպության 350 հյուրեր՝ լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ:

Ժամկետները սուղ էին, խնդիրները՝ բազմաթիվ, նպատակը՝ հստակ: Մոդդ Իվենց Հայ-ֆրանսիական ընկերության և Հայաստանի զարգացման հիմնադրամի մեր գործընկերների կողմից  լրջորեն պլանավորվել էր տարվա այդ կարևորագույն նախագծի յուրաքանչյուր տարրը՝ սեղանների ձևավորումից մինչև հյուրընկալության արարողություն, հյուրերի հուշանվերներից մինչև դահլիճում տեղադրված հսկայական էկրաններ, որոնց վրա ողջ երեկոյի ընթացքում 3D ձևափաչով ցուցադրվեցին հայկական նկարչության գլուխգործոցներ, զարդանախշեր ու բնապատկերներ: Երաժշտական հատվածն ապահովեց Արտո Թունջբոյաջյանը: Երեկոյին հատուկ համ և հոտ տվեց Դոլմամա ռեստորանի հիմնադիր Ժիրայր Անանյանը՝ մրցանակաբաշխությունն ուղեկցող ընթրիքին ներկայացված հայկական խոհանոցի ավանդական ուտեստների նորովի մատուցման միջոցով:

Նախագծի վրա  աշխատող ողջ թիմի պրոֆեսիոնալ մոտեցման  շնորհիվ բրիտանացի լրագրողները ամբողջ երեկոյի ընթացքում զգացել են հայկական շունչը և Հայաստանի մասին հարուստ տպավորություններով հեռացել դահլիճից:«Լոնդոնում հայկական երեկոն շքեղ էր», – եղել է նրանց արձագանքը:

Մենք չենք խոսում արդյունքների մասին, մենք արձանագրում ենք նվաճումներ: Այս նախագիծը դրա վառ ապացույցն է:

Lire la suite >>
"7/8 Band"-ի մոսկովյան համերգը
cadre3

cadre3cadre306.17.2014-ին Մոսկվայում կայացավ «7/8 Band» նախագծի  համերգը, որի կազմակերպիչը եւ գկխավոր հովանավորը Մոդդ Իվենցն էր:

Ելնելով հյուրերի ոգեւորված ու պայծառ աչքերից, ինչպես նաև շնորհակալական խոսքերի տարափից՝  հնարավոր էր եզրակացության գալ, որ միջոցառումը հաջողված էր:

Ինքը՝ երաժշտական մասն անցավ հրաշալի՝ կենդանի և մաքսիմալ ինտերակտիվ, որին խթան հանդիսացան հենց իրենք՝ արտիստներն ու երաժշտությունը:

Lire la suite >>
× Chat modd events

Nous sommes actuellement déconnecté. Vous pouvez nous envoyer un courriel à la place.