Նորություններ
Մենք արդեն Միացյալ նահանգներում ենք

Եվս մեկ ձեռքբերում!!!

Մոդդ Իվենց հայ-ֆրանսիական ընկերության ստեղծագործ մոտեցումները և համարձակ ձեռագիրը այսուհետ հասանելի են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին և օտարերկրացիներին: Բացվելով Միացյալ Նահանգներում ՝ մենք նպատակ ունենք ոչ միայն տեղում տարածել մեր կողմից առաջարկվող նորարար և ինքնատիպ լուծումների մշակույթը, այլև զարգացնել Հայաստանը՝ որպես անհատական և բիզնես միջոցառումների անցկացման տարածք (հարսանիքներ, մկրտություններ, համաժողովներ, բիզնես այցելություններ և այլն): Modd Weddings-ի հետ    նրբաճաշակ, բազմաոճ և ինքնատիպ հարսանիքների պլանավորումն ու անցկացումը այսուհետ հնարավոր է նաև Միացյալ Նահանգներում բացված մեր գրասենյակի միջոցով: Մեզ հետ անհնարին ոչինչ չկա: Modd Weddings-ը  դարձնում է ցանկացած հարսանեկան արարողություն տարբերվող և յուրահատուկ:

Հավատարիմ մնալով Մոդդ Իվենց-ի սկզբունքներին՝ Լոս-Անջելես քաղաքի մեր նորաբաց  գրասենյակում հավաքված է պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որոնք պատրաստ են կյանքի կոչել նույնիսկ ամենաանհավանական թվացող նախագծերը:

Lire la suite >>
Հայկական երեկո Լոնդոնում Մոդդ Իվենցի հետ

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցում կայացավ ՛՛British Guild of Travel Writers՛՛ 2015 նախագիծը, որի նպատակն էր  երեկոյի ընթացքում ներկայացնել հայկական մշակույթն իր ողջ հմայքով: Երեկոյին ներկա էին բրիտանական կազմակերպության 350 հյուրեր՝ լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ:

Ժամկետները սուղ էին, խնդիրները՝ բազմաթիվ, նպատակը՝ հստակ: Մոդդ Իվենց Հայ-ֆրանսիական ընկերության և Հայաստանի զարգացման հիմնադրամի մեր գործընկերների կողմից  լրջորեն պլանավորվել էր տարվա այդ կարևորագույն նախագծի յուրաքանչյուր տարրը՝ սեղանների ձևավորումից մինչև հյուրընկալության արարողություն, հյուրերի հուշանվերներից մինչև դահլիճում տեղադրված հսկայական էկրաններ, որոնց վրա ողջ երեկոյի ընթացքում 3D ձևափաչով ցուցադրվեցին հայկական նկարչության գլուխգործոցներ, զարդանախշեր ու բնապատկերներ: Երաժշտական հատվածն ապահովեց Արտո Թունջբոյաջյանը: Երեկոյին հատուկ համ և հոտ տվեց Դոլմամա ռեստորանի հիմնադիր Ժիրայր Անանյանը՝ մրցանակաբաշխությունն ուղեկցող ընթրիքին ներկայացված հայկական խոհանոցի ավանդական ուտեստների նորովի մատուցման միջոցով:

Նախագծի վրա  աշխատող ողջ թիմի պրոֆեսիոնալ մոտեցման  շնորհիվ բրիտանացի լրագրողները ամբողջ երեկոյի ընթացքում զգացել են հայկական շունչը և Հայաստանի մասին հարուստ տպավորություններով հեռացել դահլիճից:«Լոնդոնում հայկական երեկոն շքեղ էր», – եղել է նրանց արձագանքը:

Մենք չենք խոսում արդյունքների մասին, մենք արձանագրում ենք նվաճումներ: Այս նախագիծը դրա վառ ապացույցն է:

Lire la suite >>
Եվս մեկ ստացված նախագիծ

2015 թվականի հոկտեմբերի 25-ին Մոդդ Իվենց Ընկերության աջակցությամբ իրականացվեց «ՍՊՍ Սիգարոն» Ընկերության օղու արտադրությամբ զբաղվող նոր ձեռնարկության բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին Ընկերության կողմից թողարկվող օղու 3 նոր ապրանքանիշներ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և բազմաթիվ հյուրեր:

Մոդդ Իվենց Ընկերությունը իրեն հատուկ ստեղծագործ մոտեցմամբ կարողացավ վառ և տպավորիչ դարձնել  Սիգարոն Ընկերության այս կարևոր իրադարձությունը:

Lire la suite >>
Երևան Ջուր ՓԲԸ-ի «Ծարավ Աղբյուր» սանիտարական գոտու բացման արարողություն

Հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ Երևան Ջուր ՓԲԸ-ի «Ծարավ Աղբյուր» սանիտարական գոտու հանդիսավոր բացման արարողությունը, որի կազմակերպչական մասը վստահված էր Մոդդ Իվենց հայ-ֆրանսիական Ընկերությանը: Մեր ձեռագիրը ակնհայտ էր, բացման արարողությունը՝ տպավորիչ:

Lire la suite >>
Տարիների փորձ, որը դարձավ աննախադեպ միջոցառում
IMG_7175

Մոդդ Իվենց հայ-ֆրանսիական կազմակերպությունը հոկտեմբերի 11-ին հանձն առավ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի բացման պաշտոնական արարողության կազմակերպումը:

Համագործակցությունը միջազգային ճանաչում ունեցող այս հզոր կառույցի հետ ևս մեկ մեծամասշտաբ ծրագրով համալրեց Մոդդ Իվենցի պորտֆոլիոն, ինչպես նաև՝ մեր մատուցած ծառայություններից գոհ մնացած հաճախորդների ցանկը:

Այս նախաձեռնության դարձավ Մոդդ Իվենցի պատմության վառ էջերից մեկը:

Միջոցառման մասշտաբայնություն, կատարյալ ընթացքը և նրան հաջորդող հիացական արձագանքները վկայություն են մեր որակյալ և թիմային աշխատանքի:IMG_7175

Lire la suite >>
Ինսենթիվ այց Երևանի կոնյակի գործարանի հետ
_MG_7715

2014 թվ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մոդդ Իվենցի կողմից կազմակերպված ինսենթիվ այցի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանը հյուրընկալեց Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից և Սլովակիայից ժամանած հյուրերին:

Անմոռանալի և հագեցած օրեր Հայաստանում՝

  • ծանոթացում հայկական կոլորիտին,
  • այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր,
  • ժամանցային ծրագրեր,
  • վարպետաց դասեր և այլն:

Իսկ շնորհակալական խոսքերը վկայում են ծրագրի հաջողության մասին. “Хочу Вам выразить огромную и искреннюю благодарность за прекрасные мгновения и эмоции! С вами программы поездок заиграли яркими сочными красками. Очень надеюсь скоро вновь увидеться. Всего Вам хорошего!” – Елена Еременко

Ամենամեծ ձեռքբերում մեզ համար մեզ ուղղված շնորհակալական խոսքերն են, որոնք դրդում են մեզ աշխատել նույնքան մեծ եռանդով, սիրով և նվիրվածությամբ:_MG_7715

Lire la suite >>
Սեպտեմբերի 1 -ն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ
cadre5

cadre5

Սեպտեմբերի 1-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն զգացումների մի յուրահատուկ հրավառություն արձանագրեց Երևան քաղաքի պատմության մեջ:

1000-ավոր մանուկներ, պայծառ ժպիտներ, ծաղիկներ, նվերներ…

Այս օրը դաջվեց տարիների պատմության մեջ:

Lire la suite >>
"7/8 Band"-ի մոսկովյան համերգը
cadre3

cadre3cadre306.17.2014-ին Մոսկվայում կայացավ «7/8 Band» նախագծի  համերգը, որի կազմակերպիչը եւ գկխավոր հովանավորը Մոդդ Իվենցն էր:

Ելնելով հյուրերի ոգեւորված ու պայծառ աչքերից, ինչպես նաև շնորհակալական խոսքերի տարափից՝  հնարավոր էր եզրակացության գալ, որ միջոցառումը հաջողված էր:

Ինքը՝ երաժշտական մասն անցավ հրաշալի՝ կենդանի և մաքսիմալ ինտերակտիվ, որին խթան հանդիսացան հենց իրենք՝ արտիստներն ու երաժշտությունը:

Lire la suite >>
× Chat modd events

Nous sommes actuellement déconnecté. Vous pouvez nous envoyer un courriel à la place.