• Q41C8355 (Copier)
  • 318691_549694721715632_1705548228_n
  • 10299526_1055130464505386_5782991141888480918_n
  • slider2
  • slider1
Բարի Գալուստ

MODD EVENTS` Իրապես անմոռանալի կորպորատիվ միջոցառումների կազմակերպում:

MODD EVENTS` Ֆրանսիայից, Ռուսաստանից ու Հայաստանից ներգրավված մասնագետների բարձրակարգ թիմային աշխատանք:

MODD EVENTS` Միջազգային մասշտաբի և որակի մշտապես հաջողված նախագծեր:

MODD EVENTS` Թիմակառուցողական ամենաարդյունավետ, մասնագիտական և արդիական մոտեցումների կիրառում:

Ովքեր, եթե ոչ ֆրանսիացիները գիտեն երևակայությունը պայթեցնող միջոցառումների կազմակերպման բոլոր նրբությունները, այնպիսի միջոցառումների, որոնք դաջվում են տարիներ անց բոլոր մասնակիցների հիշողության մեջ:

Մեր ընկերությունը ներառում է իր մեջ ոչ միայն ֆրանսիական մտածելակերպի նրբաճաշակությունն ու լոգիստիկայի եվրոպական չափանիշները, այլև դրանց է գումարել հայկական նպատակասլացությունն ու եռանդը:

Մենք դարձել ենք շուկայում տրամադրվող ծառայությունների որակի չափանիշը. դրա ապացույցն է մեր պորտֆոլիոն, որն իր մեջ ներառում է երկրի խոշորագույն ընկերությունների կորպորատիվ միջոցառումների, մշակութային միջոցառումների և ֆորումների, կազմակերպության համախմբմանն ուղղված թիմակառուցողական նախագծերի, միջազգային բիզնես նախագծերի լավագույն դրվագները:

Բազմամյա փորձը միանալով նորարարական գաղափարներին միասին դառնում են շլացուցիչ արդյունքներ և տալիս են նույնիսկ ամենահամարձակ մտահղացումներն իրականացնելու ազատություն: Արհեստավարժ մասնագետների մեր թիմը միշտ պատրաստ է գերազանցել Ձեր սպասումները:

bari galust modd events

.

mer_aravelutyun_hy

_HAS7895

Modd Events-ը հայ-ֆրանսիական ընկերություն է, որն ունի միջոցառումների կազմակերպման և թիմակառուցման ոլորտում ձեռք բերված բազմամյա աշխատանքային փորձ:

.

Մեր Թիմում աշխատում են Ֆրանսիան, Հայաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ այլ երկրները ներկայացնուղ բարձրակարգ մասնագետներ:
Մեր Թիմը միշտ առաջին տեղում է:
Մենք մշտապես հասնում ենք առաջադրված նպատակներին:
Մենք Հաճախորդ բառը միշտ գրում ենք մեծատառով:
Մենք անընդհատ ստեղծում ենք նոր գաղափարներ:
Մեր Թիմից յուրաքանչյուրը տրամադրվող ծառայությունների որակի երաշխավորն է:
Մենք միշտ պատրաստ ենք աշխատել բարդ նախագծերի վրա:

Testimonial
  • RD-Group
    Անաստասիա Գրինևիչ

    Хотелось бы поблагодарить все Ваше агентство и каждого сотрудника в отдельности, за прекрасно проделанную работу.

    Спасибо Вам большое, за встречу, за гостеприимство, за работу !

  • ORIFLAME
    Անի Խաչատրյան

    <<Մոդդ Իվենց>> կազմակերպությունը կարող է լիակատար պատասխանատվություն ցուցաբերել դրված առաջադրանքների նկատմամբ, կատարել աշխատանքը որակով և ժամկետներում: <<Մոդդ Իվենց>> կազմակերպության աշխատանքի տարբերակիչ առանձնահատկությունն է պրոֆեսիոնալիզմը, ստեղծարարությունը և կազմակերպվածությունը, ինչպես նաև ուժեղ թիմային ոգին:

  • ARARAT
    Իգնատ Առաքելյան

    Տարիների ընթացքում ձեռք է բերվել փոխշահավետ համագործակցություն “Մոդ Իվենց” ընկերության հետ: “Մոդ Իվենց” ընկերությունն աչքի է ընկնում իր անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, կազմակերպվածությամբ և տարբեր իրավիճակներին արագ արձագանքելու կարողությամբ:

  • ACBA
    Արսեն Պետրոսյան

    «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն արդեն չորրորդ տարին է, ինչ համագործակցում է «Մոդ Իվենց» կազմակերպության հետ: Մոդ Իվենց թիմն աչքի է ընկնում իր արհեստավարժությամբ, կրեատիվությամբ և գործին ջանասիրաբար մոտեցմամբ:

  • UWC
    Ելենա Պոխոմովա

    Հայտնում եմ մեր երախտիքը Մոդդ Իվենցին UWC Դիլիջան միջազգային դպրոցի պաշտոնական բացման արարողության կազմակերպման համար: Ստեղծագործ և հոգատար մոտեցումը, պորֆեսիոնալիզմը և թիմի անդամների համբերատարությունը մեզ թույլ տվեցին միջոցառումն անցկացնել հագուր պատշաճի:

  • UKRAINE
    Ելենա Երեմենկո

    Ցանկանում եմ իմ խորին ու անկեղծ երախտագիտությունը հայտնել հրաշալի պահերի ու հույզերի համար: Ձեզ հետ ճանապարհորդության ծրագիրը դարձավ պայծառ և լի վառ գույներով: Հույս ունեմ հանդիպել Ձեզ ևս մեկ անգամ շուտով:

  • ADKO
    Ռուբեն Սահակյան

    Հայտնում ենք մեր շնորհակալությունը Մոդդ Իվենցի ողջ անձնակազմին՝ 2013 թվ. նոյեմբերին կազմակերպության 20 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար: Ամեն ինչ հրաշալի էր՝ պրոֆեսիոնալ և բարձրաճաշակ: Ակնկալում ենք հետագա համագործակցություն:

× Chat modd events

Nous sommes actuellement déconnecté. Vous pouvez nous envoyer un courriel à la place.